top of page

Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի` իրենց ստորագրությամբ միացել են նաև անվանի այլ արվեստագետներ


Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մտավորականների միջնորդագրին իրենց ստորագրությամբ միացել են նաև անվանի այլ արվեստագետներ։ Նրանց թվում են

Սվետլանա Նավասարդյանը,դաշնակահար, ՀՀ ժողողովրդական արտիստ

Մարտին Վարդազարյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողողովրդական արտիստ

Հասմիկ Լեյլոյանը, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ

Վարդան Աճեմյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ռուբեն Ասատրյանը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Արուս Աճեմյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Հարություն Արզումանյանը, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր

Վահագն Պապյանը, դաշնակահար, դիրիժոր, Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Զոհրաբ Թադևոսյանը, ջութակահար, մանկավարժ

Լևոն Ջավադյանը, դաշնակահար, Երիտասարդ արտիստներին օպերային ծրագրի ղեկավար

Վաչե Շարաֆյանը, կոմպոզիտոր

Արթուր Ահարոնյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հայկ Դավթյանը, անվանի ջութակահար, դիրիժոր

Հասմիկ Թորոսյանը, օպերային մեներգչուհի։

Արվեստի գործիչները, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, նշում են, որ հաշվի առնելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ միջնորդում են Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը»:

300965356_597408218522208_7167972625484843321_n.jpeg

Սերգեյ Սմբատյան

Հայաստանի սահմաններից դուրս Սերգեյ Սմբատյանի համբավը և բեղուն երաժշտական կարիերան սնվում են նրա աննկուն տեսլականով՝ երաժշտության, մշակույթի և մարդկանց հոգևոր հարստացման միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելը Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ մի շարք ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է նա, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նա գլխավորում է 2019թ. սեպտեմբերից որպես գլխավոր դիրիժոր։

  • Facebook
  • Instagram
bottom of page