top of page

Խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է




Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով բաց նամակով են հանդես եկել հայտնի երաժիշտներ եւ մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական ​​մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, շվեդ ջութակահար Դանիել Լոզակովիչը։


Բաց նամակում նրան ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման եւ կալանավորման մասին լուրը։

«Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել են անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլեւ նրա սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական եւ արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանը երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաեւ ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի եւ համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։

Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, որին մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարեւորությունը։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության եւ հումանիզմի սկզբունքների վրա, եւ առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին։

Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։

Comments


300965356_597408218522208_7167972625484843321_n.jpeg

Սերգեյ Սմբատյան

Հայաստանի սահմաններից դուրս Սերգեյ Սմբատյանի համբավը և բեղուն երաժշտական կարիերան սնվում են նրա աննկուն տեսլականով՝ երաժշտության, մշակույթի և մարդկանց հոգևոր հարստացման միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելը Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ մի շարք ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է նա, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նա գլխավորում է 2019թ. սեպտեմբերից որպես գլխավոր դիրիժոր։

  • Facebook
  • Instagram
bottom of page