top of page

Միխայիլ Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում


Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։

ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուց տեքստը ներկայացնում ենք ստորև։

«Մեծարգո Նիկոլ Վովայի,

Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Երևանի առաջին ատյանի դատարանը սույն թվականի հուլիսի 30-ին կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Բագրատի Սմբատյանին կալանավորելու որոշում է ընդունել։

Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է։

Հանրահայտ է, որ Արմեն Սմբատյանի հետ ինձ կապում են ընկերական ևմասնագիտական բազմամյա հարաբերությունները։ Մենք երկուսս էլ եղել ենք մեր երկրների մշակույթի նախարարներ, արտաքին գործերի նախարարությունում աշխատելու շրջանում համագործակցել ենք (ԱԳՆ-ում ես ծառայում եմ մինչ օրս)։ Սերտ գործակցություն ենք ունեցել այն ժամանակ, երբ Արմեն Սմբատյանը ներկայացնում էր Հայաստանն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում, այնուհետև այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Համատեղ զբաղվում էինք Հայաստանի և Ադրբեջանի մշակութային գործիչների, գիտական և ստեղծագործ մտավորականության միջև «կամուրջների կառուցման» գործով(2007, 2009թթ.-խմբ.)։

Հատկապես այս ամենն է թույլ տալիս ինձ խոսել Արմեն Սմբատյանի մասին որպես հայրենասեր, անվերապահորեն իր հայրենիքին նվիրված մարդու։ Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Նրա փայլուն կազմակերպչական որակները և ռազմավարական տեսլականի ունակություններն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մարդասիրական նախաձեռնություններին հաղորդում էին այնպիսի մասշտաբ, որ ԱՊՀ բոլոր երկրներում դրանք դառնում էին հիշարժան իրադարձություն։

Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր չպարզաբանված ասպեկտների վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Միաժամանակ չափազանցված չի լինի ասել, որ հաշվի առնելով Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում նրա հասարակական գործունեությունը՝ մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։

Հավատացեք, ես առաջնորդվում եմ ոչ միայն Արմեն Սմբատյանի նկատմամբ ընկերական զգացմունքներով։ Հայ գործընկերների հետ իմ բազմամյա աշխատանքի ընթացքում (առաջին անգամ ինձ բախտ է վիճակվել գալ Երևան մոտ կես դար առաջ) ես թափանցել եմ Հայաստանի մշակույթի մեջ, զգացել եմ հայ ժողովրդի հզոր ևողբերգական պատմությունը, նրան բաժին հասած ամենածանր փորձությունները հաղթահարելու ունակությունը։ Հասկանում եմ, որ այսօր էլ Հայաստանն ապրում է զարգացման բարդ ժամանակաշրջան, որը պահանջում է հանրության համախմբում ևբարեկամների օգնություն։

Գիտեմ, որ Հայաստանում գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են։ Բայց վստահ եմ նաև, որ Դուք, մեծարգո Նիկոլ Վովայի, կարող եք նպաստել գործի օբյեկտիվ քննությանը բացառապես դատական կարգով։

Խնդրում եմ համարել Ձեզ ուղղված իմ այս դիմումը որպես Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ կոչին ցուցաբերած ուշադրության համար։


Միխայիլ Շվիդկոյ»։



Հ.Գ.- Ծանուցում. Հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ չի թարսվել իշխանությունների հետ։

Comments


300965356_597408218522208_7167972625484843321_n.jpeg

Սերգեյ Սմբատյան

Հայաստանի սահմաններից դուրս Սերգեյ Սմբատյանի համբավը և բեղուն երաժշտական կարիերան սնվում են նրա աննկուն տեսլականով՝ երաժշտության, մշակույթի և մարդկանց հոգևոր հարստացման միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելը Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ մի շարք ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է նա, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նա գլխավորում է 2019թ. սեպտեմբերից որպես գլխավոր դիրիժոր։

  • Facebook
  • Instagram
bottom of page