top of page

Սմբատյանների շուրջ շարունակում են տեղի ունենալ անհասկանալի և ոչ պակաս տարօրինակ զարգացումներ




Երեկվանից տարբեր հասարակական գործիչներ ֆեյսբուկ սոցիալական ցանցով երկու տարբեր ֆեյք էջերից ստանում են այս նույնաբովանդակ գրությունը, որով իրենց առաջարկվում է աջակցություն հայտնել Սմբատյաններին` իբր համապատասխան շահագրգռվածության դիմաց։

Հայտարարում ենք, որ էժանագին այս հնարքները որևէ առնչություն, բնականաբար, չունեն Սմբատյանների հետ։ Մեր սրտացավ հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն։ Իսկ Սմբատյանների հետ տեղի ունեցածի նկատմամբ հասարակության բացասական դիրքորոշումը, ի աջակցություն նրանց բազմաթիվ գործիչների ազնիվ ու ինքնաբուխ արձագանքը նման կերպ վարկաբեկել փորձողներին ասելիք չկա։ Նրանք պարզապես թող սպասեն իրենց բացահայտվելուն ու պախարակվելուն։

Ամոթ է...



300965356_597408218522208_7167972625484843321_n.jpeg

Սերգեյ Սմբատյան

Հայաստանի սահմաններից դուրս Սերգեյ Սմբատյանի համբավը և բեղուն երաժշտական կարիերան սնվում են նրա աննկուն տեսլականով՝ երաժշտության, մշակույթի և մարդկանց հոգևոր հարստացման միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելը Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ մի շարք ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է նա, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նա գլխավորում է 2019թ. սեպտեմբերից որպես գլխավոր դիրիժոր։

  • Facebook
  • Instagram
bottom of page